ԱՐՑԱԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք մարդկային կորստի համար, ներառյալ խաղաղ բնակիչների»,- ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահները  հայտարարություն են արել։

Նրանք  մտահոգված են   Լեռնային   Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին տեղեկություններից։

 Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները ՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար:

Նրանք  կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղում իրավիճակը կայունացնելու համար և կրկնում , որ հակամարտության խաղաղ բանակցային ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *