ԱՐՑԱԽ

Արծրուն Հովհաննիսյանի այսօրվա կարճ գրառումները մեկտեղված /թարմացվող/

16:48 Հրետանավորներ ես ձեր կյանքին մեռնեմ։

16:47 #հաղթելուենք Հակառակորդի Խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել։

16:44 Հակառակոդին հզոր հարված է հասցվել։

15:18 Մարտերը ծանր են, բայց #հաղթելուենք

14:17 Մնացած հատվածներում էլ ծանր մարտեր են ընթանում։ Փառք մեր բանակին։

14:17 Ամեն բանակ չէ, որ կարող է այսպես արագ վերախմբավորումներ անի ու անցնի հակահարձակման։ Փառք մեր բանակին։

12:14 Ադրբեջանի կողմից Խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր։

13:15 Մեր հերոսական զորքը ծանր ու համառ մարտեր է մղում, հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ։

12:15 Չափազանց կարևոր։
Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։

12:15 Ես իր անունը չեմ հիշում, բայց մի բան երբեք չեմ մոռանա։
Ասեց. «Պարոն փոխգնդապետ զենքիս ռեմենի վրա ընկերոջս արյունն է ու ես վրեժ եմ լուծելու, թուրքը չի անցնելու....»

10:37 Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս այլ տարածաշրջանի ճակատագիրը։

10:00 Մեկ է ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ

09:00 Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ։ Համառ մարտերը շարունակվում են։

09:00 Ժամը 08:25 ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։

09:00 Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում։

08:00 Գիշերը ընթացել են թեժ մարտեր։ Մանրամասները շուտով։

07:00 Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *