ԱՐՑԱԽ

Արցախի և ՀՀ նախկին նախագահների հանդիպման օրակարգում եղել է Արցախի հարցը. Առավոտ

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ այսօր Հայաստանի և Արցախի բոլոր նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հանդիպել են: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հաստատել են նախագահների հանդիպման մասին տեղեկությունը, սակայն, նախագահների զրույցի մանրամասներն առայժմ չեն հրապարակել՝ հավելելով, որ հանդիպման բովանդակության մասին որոշ լրատվամիջոցների հրապարակումներում տեղ գտած ենթադրություններն իրականությանը չեն համապատասխանում: Նաև հաստատել են, որ քննարկման օրակարգում եղել է Արցախի հարցը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *