ԱՐՑԱԽ

Արցախի դեմ Ադրբեջանը կիրառում է չեխական DANA հրետանային կայանքներ․ ՊԲ

Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կիրառում են չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը։ ՊԲ-ն նաև Ադրբեջանի կողմից DANA ինքնագնաց հրետանային կայանքների օգտագործումը ապացուցող լուսանկարներ է հրապարակել։  «ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:  Նշենք նաև, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ»,- նշված է հաղորդագրության մեջ։ ՊԲ հետախուզական ծառայությունների տրամադրության տակ են  DANA ինքնագնաց հրետանային դիվիզիոնի՝ հարավային ուղղությամբ ծավալված մարտակարգերի լուսանկարները։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *