ԱՐՑԱԽ

Ալիևը խոստովանել է, որ իր երկրի բանակը մինչեւ հոկտեմբերի 9-ը ռմբակոծել է Արցախի խաղաղ բնակիչներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ իր երկրի բանակը մինչեւ հոկտեմբերի 9-ը ռմբակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակիչներին, սակայն, իբր դրանից հետո չեն կրակել խաղաղ բնակիչների վրա:

«Մեր հարձակումները եղել են հոկտեմբերի 9-ից առաջ։ Դրանից հետո ԼՂ-ի խաղաղ բնակչության և քաղաքների վրա մենք չենք հարձակվել»,- ասել է Ալիևը։

Այս խոստովանությունն Ալիևն արել է ամերիկյան Fox news հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ըստ էության, սա արցախահայության դեմ պատերազմական հանցագործության խոստովանություն է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *