Ադրբեջանական զինուժը մարտի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը,-այս մասին տեղեկացրել է Ոսկեպարի գյուղապետարանի ֆեյսբուքյան էջը։
«Մարտի 8-ին, ժամը 14․30-ից 15․00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից 2 կրակահերթ է արձակել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի վրա: Գնդակոծության հետևանքով գնդակներից մեկը խոցել է Ոսկեպարի բնակիչ Սերյոժա Աղամյանի առանձնատան բաղնիքի պատը, մյուսը՝ դիպել բաղնիքում տեղադրված ջրի տարողությանը»,- գրված է էջում։
Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանի փոխանցմամբ գնդակոծությունը տևել է մոտ կես ժամ և որ գյուղում խուճապ չկա։
Ադրբեջանական կողմը դարձյալ գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը

0 Մեկնաբանություն