Պոստֆակտում

Քաղհասարակությունը նախկին իշխանությունների պայմաններում գտնվում էր բարիկադային վիճակում. Արթուր Սաքունց

Պսրոն Սաքունց, Հայաստանում տեղի՞ է ունեցել արդյոք փոփոխություն վերջին 5 ամսիների ընթացքում:

-Այո, փոփոխություն տեղի է ունեցել և փոփոխության բուն էությունը նրանում է, որ ես անձամբ այլևս մտահոգված չեմ, որ ինձ հետապնդում կամ գաղտնալսում են: Նախկինում արդարության հասնելու բոլոր ճանապարհները սահմանափակ էին, իսկ հիմա նման մտավախություն չունեմ: Չկա ոչ մի իշխանություն, որ մարդու իրավունքների գծով խախտումներ չանի, բայց ես վստահ եմ, որ այլևս քաղաքական հետապնդումներ չեն լինելու, այսինքն մարդիկ կարող են քննադատել, կարող են չհադուրժել որոշակի կարծիքներ,բայց ապօրինի քրեական հենտապնդում ըստ նրա քաղաքական հայացքների՝ չեն լինի, չեն լինի նաև կազմակերպության գրասենյակի վրա իշխանության կողմից հարձակումներ, հրդեհումներ կամ ցույցեր, սպառնալիքներ, լրագրողների նկատմամբ չեն լինի ճնշումներ:

Մտավախություն չունե՞ք, որ քաղաքացիական հասարակությունը կվերանա,  որովհետև նրա մի հատվածը գնաց և մաս կազմեց նոր իշխանությանը և պե՞տք է արդյոք քաղաքացիական հասարակություն նոր Հայաստանում, եթե այո՝ ո՞րն է լինելու նրա դերակատարումը:

-Նրանք գնացին ոչ թե այն պատճառով, որ պայքարում էին, այլ այն պատճառով, որ նոր իշխանությունը կադրերի քանակի խնդիր ուներ, իրապես, կադրերի, ռեսուրսների բավական փոքրաթիվ կազմ կա, որոնք կլուծեն նոր խնդիրներ: Խոսքը վերաբերում է նրան, որ կան որոշակի հանգուցային նշանակություն ունեցող աշխատանքներ, որտեղ նախկին փորձը, որը արտահայտվելու է նաև մտածելակերպով, վերաբերմունքով, վարքագծով՝ չի կարող բավարարել նոր ստեղծված ժողովրդավարական, իրավական բարեփոխումների պահանջներին: Այնուամենայնիվ, մարդկանց թիվը քիչ է: Սա նաև չի նշանակում, որ նախկին համակարգի բոլոր կադրերն են անվստահելի:  

Քաղհասարակությունը նախկին իշխանությունների  պայմաններում գտնվում էր բարիկադային վիճակում, որովհետև կար հստակ ավտորիտար իշխանություն, որը  ձև էր տալիս, թե իբր պատրաստ է երկխոսության քաղհասարակության հետ, բայց քաղաքական կամք ընդհանրապես, որպես փոփոխություն կատարող՝ չուներ:  Հիմա բարիկադային վիճակից մենք անցել ենք գործընկերային վիճակի: Քաղհասարակությունը միշտ պետք է լինի վերահսկողի դերում նաև նոր իշխանությունների պարագայում:

Մանրամասները՝ տեսանյութում, որտեղ տեղ են գտել նաև Ֆեյսբուքի օգտատերերի կողմից բարձրացված հարցերը:

Նարինե Ավետիսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *