Քաղաքականություն

«Վհուկների որս կամ 37 թիվ» թեմայի շուրջ աուդիտորի, քաղաքապետի և ավագանու ԼՀԿ անդամների պարզաբանումը

Վանաձոր համայնքի ավագանու ԼՀԿ խմբակցության  ղեկավար Քրիստ Մարուքյանի փետրվարի 10-ի ֆեյսբուքյան գրառումը այսօր էլ շարունակում է  մնալ  քաղաքական կյանքի վերջին օրերի ամենաքննարկվող թեման.

"Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտ հայտնվել է մի հարցաթերթիկ, որի միջոցով համայնքի բյուջեի կատարման վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացվող աուդիտի շրջանակներում աուդիտորական ընկերությունը համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցներից, ի թիվս այլ հարցերի, փորձում է նաև ճշտել, թե արդյոք հիմնարկում կան «Լուսավոր Հայաստան» կուսակցությանից աշխատակիցներ և նրանց հետ կապված բողոքներ, առաջարկներ, հանդիպումներ...Սա համարում ենք քաղաքական հետապնդման փորձ և դատապարտում ենք նման գործելաոճը, որը ոչ մի պարագայում չի տեղավորվում ժողովրդավարական երկրի արժեհամակարգում։ Այս պահին դժվար է գուշակել, թե որտեղից է եկել նման հարցադրման պահանջը, արդյոք դա բխում է աուդիտի առաջադրանքի բնութագրից, թե իրականացնող ընկերությունն իր նախաձեռնությամբ է նման տվյալներ փորձում հավաքագրել, սակայն անխուսափելիորեն հարցը կապվում է վարչապետի կողմից վերջերս ԱԺ ամբիոնից արված հայտարարության հետ, ըստ որի հակաժողովրդավարական և հակապետական էին հռչակվելու բոլոր այն ուժերը, որոնք որևէ կերպ կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել նախաձեռնված սահմանադրական փոփոխություններին"։ Հարցը հնչեցվեց նաև ԱԺ-ում՝ ԼՀԿ խմբակցության ղեկավար,  Էդմոն Մաուքյանի կողմից, որին պատասխանեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գրառմանը արձագանքեց նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:  ՊԻ ԿԱ ԷՖ ԱՈՒԴԻՏ ՍԵՐՎԻՍ ընկերության աուդիտոր Արշավիր Զուրաբյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի և ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրության հիմքով համայնքի ղեկավարը պայմանագիր չկնքեց վերոնշյալ կազմակերպության հետ։ Մամիկոն Ասլանյանն անդրադարձավ  նաև Քրիստ Մարուքյանի գրավոր նամակում տեղ գտած հարցադրումներին՝ կապված   կազմակերպությունների ցանկի տրամադրմանը, ում ուղարկվել է քննարկման առարկա փաստաթուղթը, և ինչ գործողություններ են ձեռնարկվել այն իրագործելու ուղղությամբ: 

  Ի վերջո, իրականում ինչ նպատակ էր հետապնդում մեծ աղմուկ բարձրացրած ֆինանսական աուդիտի հարցաթերթիկում քաղաքական ենթատեքստ պարունակող հարցադրումները. Թնջուկը քանդելու համար լսեցինք նաև ՊԻ ԿԱ ԷՖ ԱՈՒԴԻՏ ՍԵՐՎԻՍ ընկերության աուդիտոր Արշավիր Զուրաբյանին, ով նշեց, որ աուդիտ իրականացնելիս փորձել են կիրառել նորարարական և տարածված մեթոդ,  որում   ի սկզբանե նախատեսել է ներառել նաև այլ կուսակցությունների, եղել է վրիպակ, որի հետևանքով կուսակցությունների մասով  սղագրումները չեն հասել հարցաթերթիկ,   արդյունքում   վրիպակից թյուրիմացություն է առաջացել, թե քաղաքական հետապնդում է կատարվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *