Քաղաքականություն

Տպարաններում ԱԱԾ աշխատակիցները թույլ չէին տալիս տարբերվող փոքր լուր անգամ հրատարակել. նախկին լրագրողը վերհիշում է Մարտի 1-ը

«Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը «Առաջին լրատվական»-ի տաղավարում վերհիշեց Մարտի 1-ի իրադարձություններն ու դրան նախորդած ժամանակահատվածը։ Հովակիմյանը նշեց՝ մամուլը տոտալ վերահսկողության տակ էր, իսկ երբ հայտարարվել է արտակարգ դրություն, բացի պաշտոնական տեսակետից, այլ բան հրապարակելու հնարավորություն չի եղել. «20 օր արգելվեց ազատ մամուլը, տպարաններում ԱԱԾ աշխատակիցները բացում էին թերթի բովանդակությունը, եթե այլ բան կար՝ թեկուզ մի փոքր լուր, արգելվում էր հրատարակել»։

Վահագն Հովակիմյանն ընդգծում է՝ կան փաստեր, որ խանութները սկսվել են թալանվել Քոչարյանի՝ այդ մասին արված հայտարարությունից հետո. «Դա կա նաև «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում»։ Ըստ նրա՝ Մարտի 1-ը նախապատրաստվել էր փետրվարի 23-ին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *