Քաղաքականություն

ՍԴ-ն կքննի սահմանադրական կարգը տապալելու՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ աշխատակարգային որոշումը։ 

Համաձայն ՍԴ որոշման՝ դատավորի դիմումում ներկայացված երեք հարցադրումներից երկուսը մերժվել է, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունվել քննության։ 

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *