Քաղաքականություն

«Ռոբերտ Քոչարյանը չի դառնա կոնսոլիդացնող ուժ». Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Քաղաքագետ Լևոն Շիրնյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվի ոչ ոքի միավորել իր շուրջ:

«Մուտիլովկա են անում, սակայն չի ստացվելու: Նրանք ձայն էլ չեն ստանալու, թող չթպրտան»,- ասում է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ երեկ «ՆՏՎ» հեռուստաընկերությանը տված  հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ ինքը կդառնա կոնսոլիդացնող ուժը Հայաստանում:

«Նա փորձում է կոնսոլիդացնել կողոպուտով հարստացածների խումբը, օլիգարխների: Այդպիսի բաների մի հավատացեք: Սուտ է այդ հայտարարությունը»,-  մեկնաբանեց Լևոն Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի՝ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի հետադիմությունն է փորձում միավորվել ու սկսել են հեղափոխության դեմ գործել:

 Նա նշում է, որ պետք է օր առաջ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«Ժողովրդին ոտքի կանգնեցնել և Ազգային ժողովը  արձակել: Այս Ազգային ժողովը լեգիտիմ չէ, նրանք  ձևավորվել են կեղծիքով»,- ասում է նա:

 

Մանրամասն՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *