Քաղաքականություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանության հայտարարությունը՝ Գրիբոյեդովի արձանի հետ կապված միջադեպի առթիվ

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մեկնաբանությունը` Ա. Ս. Գրիբոյեդովի հուշարձանի պղծման կապակցությամբ.
«Կիսում ենք հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս.Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ իրականացված տգեղ արարքի վերաբերյալ առավելագույն հստակ բնորոշմամբ հանդես եկած պաշտոնական Երևանի դիրքորոշումը:
Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *