Քաղաքականություն

Հարկավոր է մի փոքր կանգ առնել, տհաճ է. Վահրամ Բաղդասարյանը՝ ԱԱԾ ստուգումների մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իշխանության գործողություններում խտրականություն է նկատել: NEWS.am-ի հետ զրույցում նա սրտնեղեց, թե գործող իշխանությունը փորձում է բոլոր բացահայտումները կապել Հանրապետական կուսակցության հետ, մինչդեռ իրականում այդ ստուգումներն աղերս չունեն ՀՀԿ-ի հետ:

«Քաղաքական դաշտի կայացման համար դա չի կարող առաջընթաց ապահովել: Մենք ավելի լուրջ գործեր ունենք անելու»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանն ԱԱԾ հատուկ գործողություններին, Բաղդասարյանն ասաց՝ տհաճ երեւույթ է:

«Տհաճ երեւույթ է, առայժմ չեմ ուզում գնահատականներ տալ, բայց իմ տեղեկատվությամբ՝ այնտեղ որեւէ բան չի հայտնաբերվել: Այդ գնահատականները կտան իրավապահները, միշտ ձեռնպահ եմ մնացել իրավապահների գործողություններին գնահատական տալ, բայց, համենայն դեպս, ինձ թվում է, որ մենք ավելի լուրջ գործեր ունենք անելու այս իրավիճակում: Հարկավոր է մի փոքր կանգ առնել: Տհաճ է, որ ցանկացած ստուգում կատարելու դեպքում կապում են Հանրապետականի հետ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Պատգամավորը շեշտեց, որ այդ լայնամասշտաբ ստուգումները պայմանավորված են առաջիկա ընտրությունների հետ եւ տպավորություն է, որ ՀՀԿ-ից վտանգ է սպառնում գործող իշխանությանը. «Հանրության մեջ տպավորություն է, որ Հանրապետականը մարել է, բայց այս գործողություններից հետո տպավորություն եմ ստանում, որ Հանրապետականն իրենից վտանգ է ներկայացնում, որ իրենք էսպիսի գործողություններ են կատարում: Դիմակավորված մարդկանցով այս գործողությունները մեծ արձագանք է ստանում: Գնահատականները թող տան իրավապահները, բայց քաղաքական դաշտի կայացման համար այս երեւույթներն առաջընթաց չեն կարող լինել, խտրականությունը շատանում է, եւ սիրո, համերաշխության մթնոլորտը փոխվում է այլ բանի»:

4 Մեկնաբանություն

  1. Mi 20 tari het gna ow es du wortexiz es ekel ew ur es gnum ew thachutyuniz es xosum .Erb wor stugumner kskswen ko mot ayn dgamanak linelu e kez hamar sat thach isk Hay hasarakutjan hamar hacheli.

  2. Ոչինչ, տհաճությամբ, բայց համակերպվիր ազիզ ջան։ Ինչո՞ւ պիտի կանգ առնեն, որ մյուսները հասցնեն իրենց թալանների օրինական ճանապարհ մոգոնե՞ն։ ԱԱԾ իր գործողությունները պիտի մայիսի 9ին աներ ու բոլորինդ միասին ու առանց օրենք ու սահմանադրություն հաշվի առնելու փակեր բոլորիդ։ Հրեշտակներ մի խաղացեք, ժողովուրդը ճանաչում է ձեզ

  3. 25 TARI VONC UZUM ANUMEIQ MEZ SHAT HACHELIER,HIMA DZEZEN KPNUM THACHA? AMOTA GONE SUS MNACEQ.

  4. Մի ամբողջ ազգի ՀՀԿ ոտքերի տակ փալաս էիք սարքել տհաճ չէր,հիմա մարդասպանների ու խաչագողների են դատում արդեն տհաճ է:Խոսելու տեղ չունեք:

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *