Քաղաքականություն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 80 ձայն։

Խորհրդարանում նախագծի օգտին քվեարկեց 75 պատգամավոր, 34-ը դեմ էր։ 75 կողմ ձայներին գումարվեցին գործուղման մեջ գտնվող 7 պատգամավորի կողմ ձայները։ Այդպիսով` նախագիծն ընդունվեց 82 կողմ ձայներով։Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է կամավոր հիմքով ՍԴ դատավորներին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հրաժարական տալ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, եթե ՍԴ նախագահը և դատավորները հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *