Մունետիկ

Շախմատի առաջնություն Լոռու մարզում

Շախմատի առաջնություն Լոռու մարզում

Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է  Լոռու մարզի շախմատի մանկապատանեկան առաջնությունը: Մեծաթիվ են մասնակիցները հենց Վանաձորի մարզադպրոցից՝ շուրջ 180-ը: Այս տեսնակյունից խոցելի են մարզի մյուս քաղաքային համայքներից ժամանած 20 շախմատիստները, յուրաքանչյուր քաղաքից՝ 5-ական մասնակից: Եւ սա այն դեպքում, երբ Ալավերդինում, Սպիտակում, Ստեփանավանում եւ Տաշիրում գործում են Հայաստանի շախմատային ակադեմիայի մասնաճյուղերը: Առաջնության գլխավոր մրացավար Գառնիկ Ներսիսյանը նշում է, որ որքան փոքր է համայնքը, այնքան քիչ է մարզաձեւով զբաղվող երեխաների թիվը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *