«Փրկենք Թեղուտի անտառը». հունվարի 15
                                    
                                                                        
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռության հայտարարած ճանաչողական արշավ-ակցիային մասնակցել են  նախատեսված 150-ից գրեթե կրկնակի անգամ ավելի մեծ թվով բնապահպան-ակտիվիստներ Երեւանից, Վանաձորից եւ Գյումրուց: Նախաձեռնող խումբը բազմիցս է նշել  Թեղուտում հանքի շահագործման նախագծի իարկանացման դեպքում հնարավոր վնասների հավանականության եւ չափերի մասին: Հանքարդյունաբերության համար հատկացված տարածքը զբաղեցնում է 1491 հա, որի 82%-ը անտառածածկ է, եւ պետք է ծառահատվի: Շահագործման արդյունքում տեղանքում կառաջանան 500 մլն տոննա թունավոր եւ 600 մլն տոննա այլ տեսակի թափոններ:
                                                                    
 
                                
                                
                            
0 Մեկնաբանություն