Մունետիկ

Կիպրոսում կայացած Սամբոյի մեծահասակների առաջնությունից վանաձորցի սամբիստները վերադարձել են արծաթե և բրոնզե մեդալներով

Մայիսի 26֊29֊ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացել է Սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Առաջնությանն, ի թիվս 26 պետությունների, մասնակցում էր նաև Հայաստանը, որի հավաքականի կազմում' նաև վանաձորցի մարզիկները։ Նրանցից 71 կգ քաշային Մհեր Մերջանյանը դարձել է Մարտական սամբո առաջնության արծաթե մեդալակիր (մարզիչ՝ Ռոբերտ Ավետիսյան), 79 կգ քաշային Արթուր Հակոբյանը նվաճել է առաջնության բրոնզե մեդալը (մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Ղազարյան)։ Առաջնության 5֊րդ հորիզոնականում է մեր փորձառու սամբիստ, 88 կգ քաշային Արսեն Ղազարյանը (մարզիչ՝ Գագիկ Ղազարյան)։ Ընդհանուր առմամբ՝ առաջնությանը մեր սամբիստները նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկի, 1 արծաթ, 6 բրոնզ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *