Հարություն Անտոնյանը՝ «Լոռիջրմուղկոյուղու» տնօրեն
                                    
                                                                        
«Լոռիջրմուղկոյուղու» նորանշանակ տնօրենն է՝ մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Հարություն Անտոնյանը: Պաշտոնը ստանձնելուց օրեր անց տնօրենը որոշել է հյուրընկալել լրատվամիջոցներին՝ առաջիկա ծրագրերից ու խնդիրներից խոսելու նպատակով: Կարեւորելով բաց եւ թափանցիկ աշխատաոճը, Հարություն Անտոնյանն ակնկալում է լրագողների օգնությունը՝ ոլորտում առկա խնդիրների արագ բացահայտման եւ վերացման գործում: Պաշտոնի անցել է ջրամատակարարման որակի բարձրացման ակնկալիքով, ինչին հասնելու համար, կարծում է 2-3 ամիսը բավական է: Նպատակն իրագործելու համար նոր բրիգադներ են ավելացվելու:
                                                                    
 
                                
                                
                            
0 Մեկնաբանություն