Բարեկամության հուշարձան
                                    
                                                                        
Կարսում տեղադրված «Մարդկության եւ խաղաղության» հուշարձանը քաղաքականության զոհ դարձավ։ Կարսի քաղաքապետարանը որոշել է հայ-թուրքական բարեկամությանը նիրված «Մարդկության» հուշարձանը փոխարինել 1,5 մ բարձրություն ունեցող պանրի եւ 3,3մ  բարձրություն ունեցող մեղրի արձաններով: Արձանի նախագծերի մրցույթ է հայտարարվել: «Պանրի եւ մեղրի արձանները մեր քաղաք այցելողներին ցույց կտան, թե որքան հայտնի են դրանք մեզ մոտ»,- նշել է Կարսի քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշը: Կարսի քաղաքային խորհրդի որոշումից հետո հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի հեղինակ Մեհմեթ Աքսոյը դատարանում բողոքարկել էր այն, սակայն ապարդյուն:
                                                                    
 
                                
                                
                            
0 Մեկնաբանություն