Մունետիկ

5 մլն դրամ կուղղվի ռազմական դրության պայմաններում համայնքի տուժած ընտանիքներին

Հոկտեմբերի 28-ին, կես ժամ ուշացումով, ընդամենը ավագանու 17 անդամների մասնակցությամբ կայացավ Վանաձոր համայնքի ավագանու նիստը: Նիստը վարեց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը: Օրակարգի 15 հարցերից առաջինով որոշվեց 3 մլն դրամի փոփոխություն կատարել համայնքի բյուջեյի ծախսային մասում: Հաշվի առնելով ռազամական դրությունը, գումարը կուղղվի համատիրություններին՝ բազմաբնակարան շենքերի նկուղները, թաքստոցները մաքրելու և կարգի բերելու նպատակով: Ապա որոշվեց համայնքի պահուստային ֆոնդից 3 մլն դրամ հատկացնել ԼԱՅՖ ՍՊԸ-ին, քանի որ համայնքապետարանը 4 օր քաղաքում աղբահանություն չիրականացնելու համար չէր վճարել ընկերությանը, դատարանը սակայն բավարարել էր ընկերության հայցը: Կտոր

Որոշվեց նաև  430 000 դրամ հատկացնել Տիգրան Մեծի 41 շենքի բակի խաղահրապարակի փլուզված հենապատը վերանորոգելու նպատակով: 5 մլն դրամ էլ կուղղվի ռազմական դրության պայմաններում համայնքի տուժած անձանց սոցիալական հարցերը կարգավորելուն: Բուռն քննարկումներից և պարզաբանումներից հետո ի վերջո հաստատվեց նաև Տ. Մեծի 22 հասցեում գտնվող Սիլվա Մայիլյանի հետ կնքված մասնաշենքի վարձակալության պայմանագիրը երկարաձգումը: Ավագանու որոշմամբ համայնքապետարանի ջեռուցման աշխատանքների կազմակերպման համար կավելանա ջեռուցման համակարգի օպերատորի 4 հաստիք՝ 104.0000 –ական աշխատավարձով և անվտանգության պատասխանատուի 1 հաստիք՝ 112,000 դրամով: Մեկ տիկնիկագործի և 1 բանվորի հաստիք էլ կավելանա Վանաձորի Տիկնիկային թատրոնում ևս 1 դրույք աշխատանքային խմբի ղեկավար և 5 դրույք բանվորի հաստիք էլ՝ ՙՎանաձորի քաղաքային տնտեսություն՚ ՀՈԱԿ-ում: Համայնքապետարանի հաշվեկշռում առկա գույքի դուրսգրումը թույլատրելու որոշման մեջ նշվում է 2013թ-ի արտադրության 60 նստարանների մասին: ԼՀԽ ավագանու անդամ Հայկազ Սիմիկյանը պարզաբանում պահանջեց, ծավալվեց բուռն քննարկում, ի վերջո ավագանիները համաձայնեցին գործընկերոջ հետ. օրակարգային հարցում վրիպակ է եղել: Հանեցին նստարաններին վերաբերող 35-ից 39 կետերը և որոշումն ընդունեցին: Ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 25-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *