Միջազգային

«Ժամանակն է ասելու ճշմարտությունը ». Լոս Անջելեսի քաղաքապետը դիմել է Բայդենին

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ժամանակն է ճշմարտությունն ասելու: Ժամանակն է բոլորիս համար՝ իմ ընկերների, նախագահ Բայդենի, Լոս Անջելեսի ու ԱՄՆ-ի առաջնորդների ու ամբողջ աշխարհի՝ հստակ ու միաձայն ասելու՝ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»,- ասում է Գարսետին՝ միաժամանակ  կոչ անելով միանալ ԱՄՆ նախագահին ուղղված YesItsGenocide.org ստորագրահավաքին, որը ստեղծվել է Ամերիկայի արևմտյան ափի Համահայկական խորհրդի կողմից (PAC-WUS)։

Սրան զուգահեռ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով կոմիտեն սկսել է իր ստորագրահավաքը, որով պահանջում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ապրիլի 24-ի իր հայտարարությամբ միանալ Կոնգրեսին և հստակ ու ուղիղ կերպով ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *