Միջազգային

Զատուլինը Բաքվում ՀՀ-ի հասցեին հնչած արտահայտությունները վիրավորական է համարում նաև ՌԴ-ի համար

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի հասցեին հնչեցրած արտահայտությունները վիրավորական է համարում նաև Ռուսաստանի Դաշնության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զատուլինն ասել է դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկմանը:

«Շքերթները, որոնք անցկացվում են, հանդիսանում են վիրավորական և նսեմացնելու փորձ ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլ նաև Հայաստանի դաշնակից Ռուսաստանի համար: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, այդ պատճառով, այն, ինչ հնչել է այդ շքերթի ընթացքում, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի հղումները և համեմատությունները Մեծ հայրենական պատերազմի ու Ղարաբաղի պատերազմի հետ, ֆաշիզմի դեմ պայքարի ու Ղարաբաղում իրականացված գործողության համեմատությունները, սրբապղծություն են, սուտ են և արժանի են ամեն տեսակի դատապարտման»,- ասել է Զատուլինը:

Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը Երևանը, Սևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել, իսկ Էրդողանն ասել էր, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը շարունակում է համարել, որ Արցախի Հանրապետության ժողովուրդն ունի ինքնորոշման իրավուն, ինչի մասին նա ասել է քննարկման ընթացքում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *