Միջազգային

Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպքերը Հայաստանից են «եկել»․aliq.ge

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրենի խոսքով՝ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»,- գրում է aliq.ge-ն։ Ըստ տեղեկության՝ նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են: «Նրանք եկել են Հայաստանից, թեստավորում անցել Վրաստանում: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է, մեր կլինիկայում է, վիճակը բավարար է: 2-րդն ամենայն հավանականությամբ՝ Վրաստանի քաղաքացի է», — ասել է նա: Stopcov-ը տեղեկացնում է, որ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 921 է, որոնցից  781-ն ապաքինվել է, 14-ը՝ մահացել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *