Միջազգային

Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել

Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել,- այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի ասորիների միությունը (European Syriac Union (ESU)։

Եվրոպայի հայերի համագումարը զորակցություն հայտնելով ասորի ժողովրդին՝ դատապարտում է Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով ռազմական գործողությունները, որի նպատակն է տեղահան անել և ոչնչացնել բնիկ ոչ թուրք ժողովուրդներին:

Թուրքական ներկայիս իշխանությունները իրենց նախորդ իշխանություններին ժառանգելով՝ առավել վայրագությամբ շարունակում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում շարունակել նույն անմարդկային և ցեղասպանական քաղաքականությունը:
Միջազգային կառույցներին և հանրությանը կոչ ենք անում անտարբեր չմնալ և դատապարտել Թուրքիայի իշխանությունների ոճրագործ  քաղաքականությունը և միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու Թուրքական զավթողական ու վայրագ առաջխաղացումները տարածաշրջանում:

Եվրոպայի հայերի համագումար

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *