Միջազգային

Թուրքիան սիրիական Աֆրինում 2 գրասենյակ է բացել՝ Արցախում բնակվել ցանկացողների գրանցման համար․ Afrinpost

Թուրքական իշխանությունները սիրիական Աֆրինում 2 գրասենյակ են բացել՝ գրանցելու համար այն ընտանիքներին, որոնք պատրաստ են տեղափոխվել ԼՂ-ի տարածաշրջան՝ ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքներում բնակություն հաստատելու,-այս մասին գրում է Afrinpost-ը։ Ըստ աղբյուրի՝ այս գրասենյակներում գրանցում են հատկապես թուրքմեն ընտանիքների Հոմս նահանգից։ Ընտանիքների տվյալները հավաքվում են՝ նրանց Ղարաբաղի տարածաշրջան տեղափոխելու համար։ Լրատվամիջոցի աղբյուրները տեղեկացրել են, որ 1-ին գրասենյակը գտնվում է Հին Աֆրին թաղամասում՝ People Credit բանկի տարածքում, ուր թուրքական հետախուզությունը տեղափոխել է իր կենտրոնակայանը։ 2-րդ գրասենյակը գտնվում է նախկին «Ronahi Press» կայքի տարածքում՝ Նոր Աֆրին թաղամասում, որը ևս թուրքական հետախուզության կենտրոնն է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *