Միջազգային

Թուրքերը վանդալիզմի են ենթարկել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը

Լիոնում թուրքերը  վանդալիզմի են ենթարկել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «France 24»-ի լրագրող Աչրեն Վերդիանը՝ հրապարակելով լուսանկար:

«Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին նոր հակահայկական գրառում է հայտնվել, որում հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև «Գորշ գայլեր» կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- գրել է Վերդիանը: 

Ավելի վաղ, թուրքերը  Լիոնում  վանդալիզմի  էին  ենթարկել  Հայոց  ցեղասպանության հուշարձանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *