Միջազգային

Սահակաշվիլու կուսակցությունը թեկնածու է առաջադրել Վրաստանի վարչապետի պաշտոնում

Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ0 Միխայիլ Սահակաշվիլին է, վերջինիս  առաջադրել է իբրև Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու: Այդ մասին սեպտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն,  գրում է ТАСС-ը:

«Միասնական ազգային շարժումը եւ բոլոր կուսակցությունները, որոնք մտնում են ընդդիմադիր միավորման մեջ, որոշել են նրա թեկնածությունն առաջադրել Վրաստանի վարչապետի պաշտոնին»,- ասել է Վաշաձեն:

Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալ Վրաստան:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *