Միջազգային

Նրան փորձել են լռեցնել. Անգելա Մերկել

Գերմանիան Ռուսաստանի իշխանություններից բացատրություն է սպասում Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված   իրավիճակի վերաբերյալ, նա դարձել է հանցագործության զոհ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Այժմ ակնհայտ է դարձել, որ Ալեքսեյ Նավալնին դարձել է հանցագործության զոհ: Նրան փորձել են ստիպել լռել: Եվ ամբողջ Գերմանիայի կառավարության անունից ես դատապարտում եմ նրա հետ կատարվածը», — նշել է Մերկելը:

«Նավալնիի դեմ հանցագործությունն ուղղված է ընդդեմ այն ​​հիմնարար արժեքների ու իրավունքների, որոնց օգտին մենք հանդես ենք գալիս»-շարունակել է Մերկելը:

Նա ավելացրել է, որ գերմանական իշխանությունները «համատեղ խորհրդակցություններ կանցկացնեն» ԵՄ և ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ և ռուսական կողմի բացատրություններից հետո որոշում կկայացնեն:

«Կան լուրջ հարցեր, որոնց կարող է և պետք պատասխանի միայն Ռուսաստանի կառավարությունը»,- նշել է Մերկելը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ զինված ուժերի դեղագործական և թունաբանական լաբորատորիան Նավալնիի մարմնում հայտնաբերել է «Նովիչոկ» խմբից թույնի հետքեր:

Իր հերթին, Բեռլինի «Charite՛» կլինիկան, որտեղ բուժվում է քաղաքական գործիչը, սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ Նավալնին շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական շնչառության սարքին միացված, նրա վիճակը դեռևս գնահատվում է ծանր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *