Միջազգային

Մինսկում բողոքի զանգվածային ակցիաներ են (տեսանյութ)

Բելառուսում անցկացվող բողոքի 22-րդ օրն է: ԶԼՄ-ները հայտնում են, որ Բելառուսի մայրաքաղաքի կենտրոն են բերվել ոստիկանության զգալի ուժեր ՝ ՕՄՕՆ-ի մարտիկներով ավտոբուսներ, անձնակազմի տեղափոխման համար փակ ռազմական բեռնատարներ։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվող նախագահական ընտրություններից հետո  երկրի մի շարք քաղաքներում սկսվել են չարտոնված բողոքներ, որոնց ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ է կիրառել: Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 26 տարի ղեկավարում է երկիրը, ստացել է ձայների 80.23% -ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *