Միջազգային

Կորոնավիրուսը նոր թափ է ստացել․ զոհերի թիվը հասել է 56-ի

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը քաղբյուրոյի կոմունիստական կուսակցության խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ վտանգավոր կորոնավիրուսի  մահացո տարածումն արագանում է։  Զոհերի թիվը հասել է 56-ի, իսկ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 1975-ի,- տեղեկացնում է ԲԲՍ-ին։ Ինչպես նախօրեին հայտնել են Չինաստանի պետական հեռուստաալիքները, Սի Ցզինպինը նշել է, որ երկիրը հայտնվել է ծանր իրավիճակում:
Պեկինի և Շանհայի տեղական իշխանությունները դիմել են այն քաղաքացիներին, որոնք քաղաք են ներթափանցում վիրուսով ախտահարված շրջաններից, կոչ անելով ինքնակամ հրաժարվել 14 օրում հանրային վայրեր այցելելուց:
 Շաբաթ գիշերը Չինաստանը դիմավորել է Նոր տարին, սակայն տոնական բազմաթիվ միջոցառումներ չեղարկվել են՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով:
 Վերջին տվյալներով՝ Յուհան քաղաքում կորոնավիրուսի հայտնաբերումից ի վեր, մահացել է առնվազն 56 մարդ: Դա 15 մարդով ավելի է, քան հաղորդվել էր շաբաթ գիշերը։
 Նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 1975-ի (մեկ օրում 688-ով ավելի),- հաղորդում են պետական ԶԼՄ-ների: Ողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվել է արդեն ավելի քան 2000 մարդ։
 Հիվանդության դեպքերի ճնշող մեծամասնությունը և բոլոր մահվան դեպքերը եղել են Չինաստանում, սակայն վիրուսը հայտնաբերվել է նաև Թաիլանդում, Վիետնամում, Սինգապուրում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայվանում, Նեպալում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում: Վարակման առավել շատ դեպքեր են գրանցվել Հուբեյ նահանգում և նրա վարչական Ուհանե կենտրոնում:
 Կիրակի Կանադայում հայտարարել են 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին ենթադրյալ դեպքի մասին այն տղամարդու մոտ, ով հունվարի 22-ին վերադարձել է Ուհանից: Հիվանդին տեղափոխել են հիվանդանոց կայուն վիճակում, նրա ընտանիքի անդամները մեկուսացվել են։ 
 Շաբաթ օրը Ավստրալիայի իշխանությունները հաստատել են իրենց երկրում կորոնավիրուսի առաջին դեպքը։  Մելբուրնի հիվանդանոցում կայուն վիճակում է գտնվում Չինաստանից ժամանած մի տղամարդ, որը եղել է Ուհան քաղաքում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *