Միջազգային

Կորոնավիրուս է հաստատվել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը: Նրա թեստի արդյունքը դրական է եղել։ 

Թվիթերի իր էջում Ջոնսոնն ասել է, որ վիրուսի նշաններ է ունեցել եւ թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։

«Ես ինքնամեկուսացված եմ, բայց կշարունակեմ աշխատել տնից»,- գրել է Բրիտանիայի վարչապետը,- այս մասին հաղորդել է բրիտանական TheGuardian_ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *