Միջազգային

Ջրհեղեղի հետևանքով կաթվածահար է եղել Նախիջևան-Թուրքիա մայրուղին

Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել: Այն ուղեկցվել է ուժեղ քամիներով, որոնց հետևանքով  մի շարք բնակելի տների տանիքներ են պոկվել, ծառեր տապալվել, գրում է ermenihaber-ը։

Հեղեղումների պատճառով փակվել է Նախիջևան-Թուրքիա մայրուղին, որն անցնում է նշված հատվածով, երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ամբողջ գիշեր փրկարարական աշխատանքներ են իրականացվել՝ մայրուղին նորից բացելու և շահագործելու համար:

Նշվում է նաև, որ հորդառատ անձրև է տեղացել նաև Իգդիրի նահանգի մեկ այլ տեղանքում՝ Արարատ լեռան մոտ։

Հիշեցնենք, որ երեկ ուժգին քամին վնասներ է պատճառել նաև Երևանում և հանրապետության մարզերում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *