Միջազգային

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում
(Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti)
կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:
Մասնավորապես՝ որոշումը հորդորում է ԽՈւՍԱՓԵԼ տվյալ շրջաններ մուտք և ելք անելուց՝ բացառությամբ առողջության և աշխատանքի հետ կապված անհետաձգելի հատուկ դեպքերի:
"Անվտանգության գոտիներում" դադարեցվում է բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը,
փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, թանգարանները,
լողավազանները, մարզասրահները, թատրոնները: Հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»,- ասված է հայտարարության մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *