Միջազգային

Ի պատիվ Առնո Բաբաջանյանի՝ Ռուսաստանում բեռնատար նավ է անվանակոչվել

Օգոստոսի 9-ին, Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի շեմին, Վլադիվոստոկում (Վլադիվոստոկի ծովային առևտրական նավահանգիստ) տեղի է ունեցել անդրօվկիանոսյան բեռնատար նավերից մեկը հռչակավոր կոմպոզիտորի պատվին անվանակոչելու միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Միջոցառմանը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին:

ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Առնո Բաբաջանյանն այսօր էլ շարունակում է մնալ հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշը, իսկ նրա երաժշտական ժառանգությունը Հայաստանի, Ռուսաստանի և նախկին խորհրդային հանրապետությունների մշակութային ժառանգությունն է:

Բացման արարողությանը ներկա են եղել Պրիմորյեի երկրամասի կառավարության ղեկավարի տեղակալ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի անվան միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարկիսյանցը, Կամչատկայի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային միության ղեկավար Արթուր Խաչատրյանը և այլք:

Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որում Նևվելսկիի ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր ՝ Անատոլի Յակիմենկո) կատարել է Առնո Բաբաջանյանի հայտնի գործերը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *