Միջազգային

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

«Ս.թ. հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում՝ խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ, վավերացրել է Հայաստանի Հանրապետության -ԵՄ համափարփակ և ընդլայնված գործընկերային համագործակցության համաձայնագիրը:

Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը ՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից:
Համաձայնագիրը խորհրդարան էր մտել ս.թ. հունիսի 24-ին:
Ս.թ. հուլիսի 1-ին Հունաստանի Խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում  վավերացմանը նախորդել էր համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, որի հիմնական բանախոսներն էին` իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր Աթանասիոս /Նասոս/ Եվֆիմիու Աթանասիոսը:
Հանձայնագրին կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ », «Փոփոխության Շարժում» /Կինիմա Ալաղիս/, «Հունական լուծում» /Էլլինիկի Լիսի/ և «Մերա 25 » կուսակցությունները: Դեմ է արտահայտվել Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *