Միջազգային

Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրված են Արցախյան խնդրի հետ կապված իրավիճակի կարգավորմամբ. Սերգեյ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրված են, որ Արցախյան խնդրի հետ կապված իրավիճակը կարգավորվի։ Այդ մասին МГИМО-ի՝ Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ТАСС-ի փոխանցմամբ, Լավրովը հայտարարել է, որ  նախօրեին զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

«Մենք զգում ենք, որ 2 կողմերն էլ հետաքրքրված են, որ իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք տարածաշրջանում կազմակերպում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացուցիչները»,- նշել է նա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *