Միջազգային

FLEX ծրագրի հաղթողներն այս տարի ԱՄՆ չեն մեկնի

ԱՄՆ պետքարտուղարության Կրթական ու մշակութային հարցերի բյուրոն (ԱՄՆ պետքարտուղարության կրթական փոխանակման ծրագրեր) որոշում է կայացրել, որ Ապագա առաջնորդների փոխանակման FLEX (ՖԼԷՔՍ) ծրագրի մրցույթում հաղթած մասնակիցներն այս տարի աշնանը չեն մեկնի Միացյալ Նահանգներ։

Նման որոշում ընդունելը հեշտ չէր, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այս կրթաթոշակին արժանանալու համար հարյուրավոր դպրոցականներ շատ ջանք ու եռանդ են ներդրել։ Այժմ դիտարկվում է 1 կիսամյակ տևողությամբ ծրագրի տարբերակը, որը կմեկնարկի հունվարից։ Մենք կշարունակենք կապի մեջ լինել ընտրված մասնակիցների հետ և տեղյակ կպահենք հետագա զարգացումներից։
Չնայած այս ամենին՝ ՖԼԷՔՍ-ը շարունակում է հանդես գալ որպես ամուր ու միասնական ընտանիք: Միասին մենք կհաղթահարենք նաև այս մարտահրավերը։

ՀՀ-ում  ԱՄՆ դեսպանություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *