Միջազգային

Եվրահանձնաժողովը կազմել է Թուրքիայի դեմ հնարավոր տնտեսական պատժամիջոցների ցանկը

Եվրահանձնաժողովը կազմել է հնարավոր տնտեսական պատժամիջոցների ցանկը, որոնք կարող են հարվածել Թուրքիայի զբոսաշրջային եւ տրանսպորտային հատվածներին, հայտնում է AFP-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։  ԵՄ առաջնորդները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում որոշելու են՝ արդյոք Անկարայի դեմ սահմանելո՞ւ են պատժամիջոցներ, թե՞ ոչ։  ԵՄ դիվանագիտության ղեկավարը կոչ է արել զերծ մնալ միակողմանի գործողություններից և հարցը կարգավորեl երկխոսության միջոցով՝ լիցքաթափելու համար Միջերկրական ծովի արևելքում առաջացած լարվածությունը, որը խաթարում է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները։   

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *