Միջազգային

Երկրաշարժ՝ Իրանի և Իրաքի սահմանին

Հունիսի 6-ին, 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի արևմտյան Էլամ նահանգում ՝ Իրաքի հետ սահմանի մոտակայքում: Այս մասին հայտարարել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Այս մասին հայտնում է «ՏԱԱՍ»   գործակալությունը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կմ խորության վրա: Նշվում է, որ մոտակա բնակավայրը՝ Սալեխաբադը, գտնվում է  երկրաշարժի վայրից 19 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է շուրջ 2.000 մարդ:

Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *