Միջազգային

ԵՄ նախարարների հետ Տիխանովսկայային նախաճաշի հրավերը՝ միջամտություն Բելառուսի գործերին.ՌԴ արտգործնախարարություն

«ԵՄ արտաքին գործերի նախարարների սիրախաղը բելառուսական ընդդիմության ինքնանշանակված ներկայացուցչի հետ և նրան «շփվելու համար» Բրյուսել հրավիրելը Բելառուսի ներքին գործերին միջամտելու սցենարի բաղկացուցիչ մասն է: Սա ուղղակիորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նորմերը և ԵԱՀԽ-ի հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնց հոբելյանները միջազգային հանրությունն նշում է այս տարի», — ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ: Այդ մասին նշում է ՏԱՍՍ-ը:

Նա ավելացրել է, որ այս հրավերով, ինչպես նաև Լուկաշենկոյին ընտրված նախագահ չճանաչելու մասին Եվրախորհրդարանի բանաձևով Եվրամիությունը «ճոճում է նավը» Բելառուսում: Զախարովայի կարծիքով՝ բելառուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները նույնպես չեն օգնում կայունացնել իրավիճակը հանրապետությունում: Նա ընդգծել է նաև, որ «Բրյուսելում չպետք է զարմանան, որ դրան հաջորդեն պատասխան միջոցներ»:

Ավելի վաղ նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որին ստիպել են երկրից հեռանալ Լիտվա, հրավիրվել էր ոչ պաշտոնական հանդիպման՝ աշխատանքային նախաճաշի ԵՄ արտգործնախարարների հետ՝ Բելառուսում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին. դրան հաջորդող պաշտոնական բանակցություններին Տիխանովսկայան չի մասնակցի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *