Միջազգային

Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը. Ալեքսեյ Նավալնի

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը: Սա արդեն պարզ, չնայած ոչ մոտ ճանապարհ է: Բոլոր ընթացիկ խնդիրները, ինչպես օրինակ, հեռախոսն իմ ձեռքում քարի պես անօգուտ է, և ինձ համար ջուր լցնելը վերածվում է մի ամբողջ ատրակցիոնի. անհեթեթություն:

Բացատրեմ: Բոլորովին վերջերս ես չէի ճանաչում մարդկանց և չէի հասկանում ինչպես խոսել: Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ և ասում՝ Ալեքսեյ, ես գրատախտակ եմ բերել, եկեք մտածենք, թե ինչ բառ գրենք դրա վրա: Դա ինձ հուսահատության էր մղում, քանի որ, չնայած, ես արդեն իսկ հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, բայց ես չէի հասկանում, թե որտեղից կարող եմ այդ բառերը գտնել, գլխի ո՞ր մասում են դրանք առաջանում: Որտե՞ղ գտնել բառը և այնպես անել, որ այն ինչ-որ բան նշանակի: Այս ամենը միանշանակ անհասկանալի էր: Ի դեպ, ինչպես նաև այն, թե ինչպես արտահայտել իմ հուսահատությունը և հետևաբար, պարզապես լռում էի: Եվ սա ես դեռ նկարագրում եմ ավելի ուշ փուլը, որը ես ինքս եմ հիշում:

Հիմա ես մի տղա եմ, որի ոտքերը դողում են աստիճաններով բարձրանալիս, բայց նա մտածում է. «Օհ, սա սանդուղք է: Դրանով բարձրանում են: Թերևս, պետք է վերելակը փնտրել»: Իսկ նախկինում ես պարզապես բթամտորեն կանգնած կլինեի այնտեղ ու կնայեի:

Այսպիսով, դեռ շատ խնդիրներ կան լուծելու, սակայն Բեռլինի Charité  համալսարանական հիվանդանոցի հիասքանչ բժիշկները լուծեցին հիմնական խնդիրը: Նրանք ինձ «տեխնիկապես կենդանի մարդուց» վերածեցին մեկի, ով բոլոր հնարավորություններն ունի դառնալու ժամանակակից հասարակության գոյության Բարձրագույն ձևի՝ մարդու, ով կարող է արագորեն թերթել Ինստագրամը և առանց մտորելու հասկանա, թե որտեղ լայքեր դնի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *