Միջազգային

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն՝ ընդդեմ Այա Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման.Ամերիկայի Ձայն

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում Թուրքիայի նախագահին չեղարկել Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը: Աշխարհի 350 եկեղեցիներ որպես անդամներ ընդգրկող խորհուրդը կոչ է անում խոչընդոտել բաժանումը,-գրում է Ամերիկայի Ձայնը:

Սուրբ Սոֆիան թանգարանի էր վերածվել Քեմալ Աթաթուրքի հրամանով, և այդ օրից ի վեր կրոնական արարողություններն այստեղ եղել են արգելված, չնայած այն հանգամանքին, որ մոլի մահմեդականները միշտ են պայքարել այն մզկիթի վերածելու համար:

Ժնևից գործող Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հիշեցնում է, որ ներկայացնում է ավելի քան 500 միլիոն քրիստոնյաների, և այժմ ‘’վշտացած է ու հուսախաբված’’: ‘’Այա Սոֆիան նորից մզկիթի վերածելու ձեր որոշումով Թուրքիայի հյուրընկալ բնույթը վերածում եք ուրիշներին բացառելու եւ բաժանարար էության’’, ասված է նամակի մեջ:

Խորհրդի նախագահի պաշտոնակատարի ստորագրությամբ նամակում նաև ասված է.‘’Այդ որոշումը անշրջելի կերպով կստեղծի անորոշություններ, կասկած ու անվստահություն, և կվնասի տարբեր հավատքի տեր անձանց համախմբելու և երկխոսության սեղանի շուրջ բերելու մեր ջանքերը’’:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *