Միջազգային

Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառն ամոնիումի նիտրատի բռնկումն է եղել

Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա) է բռնկվել: Ինչպես փոխանցում է ТАСС  գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին,- այս մասին հայտնել է Լիբանանի ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆահմին:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ուժային կառույցներից հայտնել են, որ պայթել է դեռևս 9 տարի առաջ նավերից մեկից առգրավված մաքսանենգ ապրանքը, որն իրենից պայթուցիկ նյութ էր ներկայացնում: Այդ բեռն այս տարիների ընթացքում պահվել է նավահանգստի պահեստում՝ հետագա վերամշակման կամ ոչնչացման համար:

Նշվում է, որ դեռ 4 ամիս առաջ հաշվետվություն էր կազմվել ծովային նավահանգստում նման բեռի պահման վտանգի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ պահեստում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է առաջացել, ինչի արդյունքում էլ բռնկվել նիտրատը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *