Միջազգային

Բելառուսում առևանգել են ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային

Սեպտեմբերի 7-ի առավոտյան Մինսկի կենտրոնում անհայտ անձինք առևանգել են բելառուսական ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Մարիա Կոլեսնիկովային,- հայտնում է Tut.by կայքը՝ վկայակոչելով միջադեպի ականատեսին:

Ըստ Tut.by–ի ընթերցողի՝ ով առևանգման ականատեսն է եղել, Կոլեսնիկովային նստեցրել են միկրոավտոբուսի մեջ, որի վրա գրված է եղել «Կապ» ու տարել անհայտ ուղղությամբ: Նրա հեռախոսը զանգերին չի պատասխանում: Բելառուսի ՆԳՆ-ից հայտնել են, որ իրենք տեղեկություններ չունեն Կոլեսնիկովայի կալանավորման մասին:

Բելառուսի նախագահի ձերբակալված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան հայտնի դարձավ նախընտրական արշավի ընթացքում որպես կանանց տրիոյի մասնակից, որը ելույթ էր ունենում հավաքույթներում մեկ այլ չգրանցված թեկնածուի ՝ Վալերի Ցեպկալոյի կնոջ և նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ միասին: Նա այդ «եռյակի» վերջին անդամն է, ով մնացել է Բելառուսում և ազատության մեջ էր: Կոլեսնիկովան  դարձել էր վերջերս ստեղծված ընդդիմության «Համակարգող խորհրդի» նախագահության անդամ: Նախորդ օրը նա Մինսկում մասնակցել էր բողոքի հերթական զանգվածային երթին:

Բելառուսի ՆԳՆ-ի տվյալներով` նախորդ օրը 633 մարդ բերման է ենթարկվել տարբեր քաղաքներում անցկացված բողոքի ցույցերի արդյունքում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *