Միջազգային

Բելառուսում անցկացվում է «Հերոսների երթը». Բերման է ենթարկվել շուրջ 250 մարդ

Սեպտեմբերի 13-ին Բելառուսում անցկացվում է «Հերոսների երթը»: Բելառուսները հավաքվում են իրենց քաղաքների կենտրոնում և գնում դեպի տեղական իշխանությունների նստավայրեր: Մինսկում ցուցարարների թիրախը Դրոզդի թաղամասն է, որտեղ տեղակայված են բելառուսական էլիտայի՝ պաշտոնյաների, արվեստագետների, մարզիկների բնակավայրերը: Մայրաքաղաքում արդեն սկսվել են ձերբակալությունները, բողոքի ակցիայի մասնակիցներին ձերբակալում և տանում են առանց պետհամարանիշների ոստիկանական մեքենաներով: Բելառուսի ՆԳՆ տվյալներով բերման է ենթարկվել շուրջ 250 մարդ:

Բողոքի ցույցը տեղի է ունենում Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա Սոչիում՝ սեպտեմբերի 14-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *