Միջազգային

Բազմահազարանոց ցույցեր Ավստրալիայում․ կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ

Ավստրալիայի ոստիկանությունը լոքդաունի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տասնյակ ձերբակալություններ է իրականացրել,- հայտնում է BBC-ն:

Ցույցերին ողջ երկրում մասնակցում են 100-ավոր մարդիկ: Ավստրալիայում կորոնավիրուսի բռնկման կենտրոն Մելբուրնում շուրջ 300 մարդ երթ է անցկացրել՝ ընդդեմ 1 ամիս շարունակ գործող կոշտ սահմանափող միջոցառումների: Ավելի փոքրաթիվ ցույցեր տեղի են ունեցել Սիդնեյում, Բրիսբենում, Ադելաիդայում և Պերթում: Սեպտեմբերի 4-ին վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել էր, որ երկրի 8 նահանգներից 7-ը պայմանավորվել են բացել իրենց ներքին սահմանները մինչև դեկտեմբեր: Ավստրալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ավելի քան 26000 է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *