Միջազգային

Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ երեկվա ահաբեկչության զոհերի (տեսանյութ)

Ավստրիայի կառավարությունը որոշում Է ընդունել եռօրյա սուգ հայտարարել Վիեննայում իրականացված մի շարք հարձակումներից հետո: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Wiener Zeitung թերթին: Սուգը կտևի մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ: Որոշումն ընդունվել Է նախարարների կաբինետի արտահերթ նիստում: Կառավարական բոլոր շենքերում կխոնարհվեն ազգային դրոշները, Ավստրիայի տարածաշրջաններին ղեկավարներին կոչ են արել նույն կերպ վարվել: Նոյեմբերի 3-ին ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով 15:00-ին) տեղի կունենա լռության րոպե՝ ի հիշատակ զոհվածների: Նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ, գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել Է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն Է: Զոհվել Է 4 մարդ: Իրավապահների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել Է, առնվազն մեկին փնտրում են: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից Էր: Առկա տեղեկության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի: Նրանք օգտագործել են երկարափող հրաձգային զենք: Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում Է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը և զինվորականներ: Իշխանությունները քաղաքացիներին խնդրում են հնարավորինս տանից դուրս չգալ: Չեղարկվել են Ազգային խորհրդի և խորհրդարանի նիստերը, դադարեցվել են դպրոցների պարապմունքները: 

Հիշեցնենք՝ այս գիշեր Վիեննայի կենտրոնում հրաձգության հետևանքով 7 մարդ Էր զոհվել, հանցագործները պատանդ են վերցրել ռեստորանի այցելուներին:

Տեսանյութն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *