Միջազգային

«Ալեքսեյին թունավորելու որոշում կայացրել են հենց Պուտինն ու Կրեմլը». Նավալնու խոսնակ

Ալեքսեյ Նավալնու խոսնակ Կիրա Յարմիշը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցրազրույցում հայտարարել է հետևյալը. «համոզված եմ, որ դրանում ներգրավված են Ռուսաստանի իշխանությունները: Համոզված եմ, որ Պուտինի մակարդակից ցածր ոչ ոք չէր կարող նման հրաման տալ, հատկապես, որ այսօր հայտնի դարձավ, որ այն թույնը, որով թունավորվել է Ալեքսեյը, ճանաչվել է որպես «Նովիչոկ» խմբի նյութ: Ակնհայտ է, որ դա միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների տրամադրության տակ է: Ուստի, իհարկե, ես համոզված եմ, որ Ալեքսեյին թունավորելու որոշում կայացրել են հենց Պուտինն ու Կրեմլը»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *