Միջազգային

Ադրբեջանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում  նոյեմբերի 4-ին  4.2 մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Եվրասիական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքից: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 52 կմ խորության վրա:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 21:51-ին Իմիշլիի տարածքում՝ «Սաաթլի» կայանից 17 կմ հյուսիս-արեւմուտք:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *