Facebook

Տիգրան Ուրիխանյանը հայտնել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին: Պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում.

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ , որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք` քիչ  չի  թվա, և շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաև «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV-ի եթերում: Հուսամ,  որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա: 
Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով...»,- գրել է Ուրիխանյանը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *